Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ձերբակալությունները չեն կանգնեցնի մաքուր քաղաքական գործընթացը

Ձերբակալությունները չեն կանգնեցնի մաքուր քաղաքական գործընթացը
25.06.2025 | 15:31

Ստեղծված իրավիճակում գրեթե ցանկացած հաջորդ քայլը կվատթարացնի Փաշինյանի վիճակը։ Ախտորոշումն արդեն արված է, ու ձերբակալությունները չեն կանգնեցնի մաքուր քաղաքական գործընթացը։

Սրբազանին ձերբակալելով՝ Փաշինյանը և նրա գործընկերները ազդանշան ուղարկեցին բոլորովին այլ ուժերի և փորձեցին կանգնեցնել բոլորովին այլ, բացարձակապես քաղաքական գործընթաց։

Բայց ցանկալի արդյունքի չեն հասնի։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ